Հայաստան

Հայաստանը գտնվում է Ասիայի արևմտյան մասում, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում`
Կովկասի և Առաջավոր Ասիայի միջև։Հայաստանն ունի երկու հիմնական օդանավակայան: Գլխավոր օդանավակայանը Զվարթնոցն է, որը գտնվում է Երեւանի կենտրոնից մոտ 12 կմ հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ գտնվում է Գյումրիում:Պետական լեզուն հայերենն է, Հայերենից բացի լայնորեն կիրառվում է նաեւ ռուսերենը, շատերը խոսում են նաեւ անգլերեն:Պետական կրոնը քրիստոնեությունն է, որն ընդունվել է 301թ: Քրիստոնեությունն այստեղ ունի բավականին խոր ու ամուր արմատներ:
Հայաստանում բնակվող հայերի գերիշխող մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Եղեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը գտնվում է Էջմիածնում ;Հայկական ավանդական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն: Թարմ բանջարեղենն ու միսն ամենասիրելի կերակուրների ցանկում են: Հայկական որեւէ տոնակատարության սեղան անհնար է պատկերացնել առանց խորովածի, քյուֆթայի, դոլմայի կամ ղափամայի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *