Տավուշի մարզ

ես ցանկանում եմ  ներկայացնել Տավուշի մարզը,որովհետև ես եղել եմ այդ մարզում ու ինձ շատ է դուր եկել այդ մարզը։Այնտեղ բնությունը շատ գեղեցիկ է,մաքուր և կանաչ։Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապեության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում:
Մարզը հարավ-արևելքում և հարավում սահմանակից է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին,
արևմուտքում` Լոռու մարզին և պետական
սահմանով` Վրաստանին, հյուսիսում և արևելքում`
Ադրբեջանին:

Մարզկենտրոնը Իջևան քաղաքն Է։Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա
գտնվող Ենոքավան գյուղի վարչական տարածքի
(ծովի մակերևույթից 1 370 մ բարձրությամբ) 7 հա տարածության վրա գործում է Հայաստանում նախադեպը
չունեցող էքսթրիմի և զվարճանքների պարկը, որտեղ
տարեցտարի ավելանում են ակտիվ հանգստի
տեսակները, ինչպես նաև ջրային սպորտաձևերը:
Այցելուների թվաքանակի աճը վկայում է, որ այն ուշագրավ է դարձել նաև արտերկրից ժամանող զբոսաշրջիկների համար և կխթանի էկոտուրիզմի զարգացումը երկրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *