Ղ. Աղայան. Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

Արյունարբու,սնուցած,շյուղ,կարկատել։

Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից։

փաստեր ծիծեռնակի մասին

Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։

շյուղ֊ծղոտ

բույն֊որջ

ավերակ֊քարուքամ

կպցնել֊փակցնել

սնուցել֊կերակրել

արցունարբու֊դաժան

կրկին֊նորից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *