Նախնադարի պարբերացումն ու վաղ փուլերը

Նախնադար կամ նախապատմական դարաշրջան է կոչվում մարդկության պատմության ամենավաղ շրջանը։ Այն բաժանվում է մի քանի մեծ դարաշրջանների։ Պատմության այդպիսի բաժանումը փուլերի կոչվում է պարբերացում։
Մարդկության պատմության վաղնջական դարաշրջանները մենք կոչում ենք այն հիմնական նյութի անունով, որով պատրաստվում էին մարդկանց աշխատանքային գործիքներն ու զենքերը։ Ըստ այդմ՝ հնագույն պատմությունը բաժանվում է քարի, պղնձի-քարի և բրոնզի դարաշրջանների։

Քարի դարը մարդկության պատմության ամենավաղ և ամենաերկարատև շրջանն է։ Այն սկզբնավորվել է շուրջ 3 միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին։ Քարի դարն իր հերթին բաժանվում է երեք փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։ Այդ դարաշրջանները գիտության մեջ հունարենով, համապատասխանաբար, կոչում են պալեոլիթ,մեզոլիթ և նեոլիթ։

Քարի դարին հաջորդում է մետաղի լայն կիրառման դարաշրջանը, որի առաջին փուլը պղնձի-քարի դարն էր (հունարեն՝ էնեոլիթ)։ Դա յուրօրինակ միջանկյալ օղակ էր քարի և մետաղի դարաշրջանների արանքում։ Այն տևել է շուրջ երկու հազար տարի Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսից մինչև Ք․ա․ 4-րդ հազարամյակի սկիզբը։

Պղնձի-քարի դարին (էնեոլիթ) հաջորդում է բրոնզի դարը, որի ընթացքում անկում է ապրում նախնադարյան հասարակությունը՝ իր տեղը զիջելով պետականություններին։

Հայաստանում բրոնզի դարը սկսվել է Ք․ա․ 4-րդ հազարամյակի կեսերին և տևել մինչև 2-րդ հազարամյակի վերջը։

Հին քարի դարը (պալեոլիթ)։  Հին քարի դարը տևել է մարդկության սկբզնավորման ժամանակներից մինչև Ք․ա․ 12-րդ հազարմյակը։

Սկզբում մարդիկ ապրում էին խմբերով, որոնք գիտության մեջ կոչվում են նախնադարյան մարդկային հոտեր։ Նրանք հիմնականում զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ, բնակվում էին քարանձավներում։

Հին քարի դարի կարևորագույն նվաճումներից էին կրակի ստացումը և օգտագործումը։ Մարդիկ սկսեցին կրակով տաքացնել իրեն կացարանը, կերակուր պատրաստել և պաշտպանվել գազաններից։

Պալեոլիթի վերջին փուլում ձևավորվեց ժամանակակից մարդը՝ բանական մարդը։ Տեղի ունեցան կարևոր հասարակական փոփոխություններ։ Ստեղծվեցին տոհմական համայնքներ, որոնք կազմվում էին միասին ապրող ու աշխատող արյունակից ազգականներից։ Ի տարբերություն նախնադարյան հոտի՝ համայնքն ուներ իր բնակության մշտայան տարածքը և անդամները։

Հայաստանում հայտնաբերված հնագույն պալեոլիթյան կայանը Գուգարքում ՝ և ունի ավելի քան 1,8 միլիոն տարվա հնություն։ Դա Եվրոպայի և Արմտյան Ասիայի տարածքում նախամարդու հնագույն կայանն է։ Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, ԱրզնիումԱզոխում (ԼՂՀ Հադրութի շրջան) և բազմաթիվ այլ վայրերում, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ հնագույն մարդու ոսկորներ, գործիքներ և զենքեր։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ի՞նչ է նախնադարը։ Ի՞նչ չափանիշով է դարաշրջանների բաժանվում մարդկության վաղնջական շրջանի պատմությունը։

Նախնադար կամ նախապատմական դարաշրջան է կոչվում մարդկության պատմության ամենավաղ շրջանը։ Այն բաժանվում է մի քանի մեծ դարաշրջանների
2․ Ե՞րբ է սկսվել և ավարտվել քարի դարը։

սկզբնավորվել է շուրջ 3 միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին
3․ Քանի՞ փուլի է  բաժանվում քարի դարը։ Նշե՛ք նաև դրանց հունարեն անունները։

Քարի դարն իր հերթին բաժանվում է երեք փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։
4․ Ե՞րն է ավարտվել հին քարի դարը Հայաստանում։ Քանի՞ փուլի է այն բաժանվում։

?
5․ Պատմե՛ք հին քարի դարի բնորորշ գծերի մասին։ Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայստանումում։

Պալեոլիթի վերջին փուլում ձևավորվեց ժամանակակից մարդը՝ բանական մարդը։ Տեղի ունեցան կարևոր հասարակական փոփոխություններ։ Ստեղծվեցին տոհմական համայնքներ, որոնք կազմվում էին միասին ապրող ու աշխատող արյունակից ազգականներից։ Ի տարբերություն նախնադարյան հոտի՝ համայնքն ուներ իր բնակության մշտայան տարածքը և անդամները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *