ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ “մաս 1” (պինգվին)

Արտաքին տեսքը

Պինգվինի կմախքը

Առաջին ծովագնացները, Անտարկտիդայում պինգվիններ տեսնելով, քիչ էր մնում նրանց ֆրակ և ձյունաթույր կրծքակալ հագած մարդկանց ամբոխի տեղ դնեին։ Այն ժամանակ հանդիսավոր առիթներով տղամարդիկ հենց այդպես էին հագնվում։ Գիտնականներն հատուկ գալիս էին խստաշունչ Անտարկտիդա՝ իմանալու, թե ինչով են սնվում այդ թռչունները, ինչպես են ձագեր հանում, ինչպես են դիմանում ահավոր սառնամանիքներին։
Ամենախոշորները կայսերական պինգվիններն են (Լատիներեն՝Aptenodytes forsteri)։  հաստ շերտ։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինգվինը ջրի տակ

Պինգվինները հիանալի հարմարվում են դաժան պայմաններին։ Կայսերական պինգվիններն իրենց կյանքի կեսը, եթե ոչ ավելին, անց են կացնում ջրում՝ Անտարկտիդայի ափերին լողալով։ Նրանք սնվում են ձկներով, կաղամարներով։ Նրանց անդյուրաշարժ մարմինը ասես ճկուն սրընթաց տորպեդ լինի.թաթերն ու թևերը թիավարում են, ձգված մարմինը կատարյալ շրջահոսելի ձև է ընդունում։ Փետուրներն ամուր կպչում են մարմնին և օգնում հրաշալի սահելու ջրում։ Պինգվինը կարող է սլանալ ժամում 36 կմ արագությամբ։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինգվինները ձվադրում են խոր ձմռանը։ Էգ պինգվինը սառնամանիքին, ոըղղակի ձյան վրա,10 սմ տրամագծով և մոտավորապես 400 գրամանոց մի ձու է ածում։ Հայր պինգվինն այդ ձուն արագորեն գլորում է փորի վրայի խոր ծալքի մեջ այնպես, որ հենված լինի իր թաթերին։ Հայր և մայր պինգվիններն սնվում են հերթով։

Մաս մեկ1է

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *